▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխաների համար անհրաժեշտ է գտնել վիրտուալ և իրական աշխարհի ներթափանցության ոսկե միջինը

Asekose.am-ի զրուցակիցն է Քրեաթոյ հայկական բրենդի Մարքեթինգի և զարգացման մենեջեր Արարատ Դիլոյանը։

Մինչև հարցերին անցնելը երկու խոսքով պատմեք Քրեաթոյի մասին։

-  Բրենդը հիմնվել է 2018 թվականին և զբաղվում է ինովացիոն և ստեղծագործական խաղալիքների և խաղերի ստեղծմամբ՝ երեխաների, մարդկանց համար, ովքեր փնտրում են գործիքներ և միջավայր ստեղծագործելու համար։

ՔՐԵԱԹՈՅԻ ՄԱՍԻՆ

Creatoy-ի թիմը միավորված է ստեղծարար անձանց զարցացման համար գործիքների և միջոցների կարևորության գաղափարի շուրջ։ Հատկապես կարևոր է գերարագ տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում, երբ շատ բաներ ներկայացվում են որպես ֆունկցիոնալ սև արկղ, ապահովել ստեղծագործողի մտածելակերպի գերիշխողությունը սպառողի նկատմամբ։

Հետևաբար մեր առաքելությունն է ստեղծել 1-ից 100 տարեկան երեխաների համար, նորարարական և ստեղծագործական խաղալիքներ և համապատասխան միջավայր:

Մեր թիմի անդամներն ունեն ճարտարագիտական և արվեստի բնագավառներում երկարամյա փորձ և լուծումներն, որոնք մենք առաջարկում ենք, հիմնված են բնության օրենքների վրա: Թվայնացման ժամանակաշրջանում մենք ուզում ենք գտնել «Ոսկե միջինը» մեր երեխաների համար, որպեսզի նրանք նավարկեն ֆիզիկական և վիրտուալ իրականության միջև ունենալով երկուսի հասկացողություն էլ և կիրառման ունակությունները:

Creatoy-ը Compater ՍՊԸ-ի նախագիծն է, համագործակցությամբ ստեղծագործական խաղալիքների և ավտոմատացման համակարգերի մասնագետների հետ:

Փաստորեն, բացի խաղալիքներ վաճառելուց նաև ա՞յլ ծրագրեր եք իրականացնում։

Քրեաթոյը միշտ փնտրում է համախոհներ, ովքեր որևէ ստեղծագործական ջիղ են գտնում իրենց առօրյա կյանքում, գործունեության մեջ։ Այս հանգամանքից ելնելով, մենք հիմնել ենք ռոբոտաշինության և ծրագրավորման դասընթացներ 8 և ավելի տարեկանների համար։ Դասընթացներն տարբերվում են իրենց կառուցվածքով, բոլոր մեր գործընկերների առաջարկներից, առաջին հերթին մեր բանիմաց թիմի կողմից մշակված ուսուցման ծրագրի շնորհիվ և երկրորդ, որ այն միայն տեսական գիտելիքների ուսումնասիրում չէ, այլ մեծամասամբ գործնական։ Քրեաթոյի դասընթացներն անց են կացվում ժամանցային կերպով, ինչը թույլ է տալիս լիարժեք և առանց բացերի հասցնել տեսական մասն ու լավագույնս կիրառել այն գործնականում։ (creatoy.org/pages/events) Քրեաթոյի թիմը միտում ունի ներգրավել երեխաներ, նրանց գաղափարները ստեղծելու՝ հայկական իրականության մեջ ոլորտ և միջավայր, որը ստեղծագործ մարդկանց հնարավորություն կտա լսելի լինել թե՛ տեղի, թե՛ աշխարհի շուկաներում և ասպարեզներում։ Մենք գիտակցում ենք, որ աշխարհում ամենից վեր ու թանկ է՝ միտքը, գաղափարը և մեր բոլոր հնարավորությունները ներդնում ենք գաղափարների իրականացման մեջ։

Դուք նաև զբաղվում եք խաղալիքների և խաղերի վաճառքով, այդպես չէ՞։

Այո։ Շուկայական առաջարկի համեմատ՝ տարբերությամբ որ, Քրեաթոյը խաղալիքների հերթական վաճառասրահ չէ։ Ապրանքի ընտրության, ստեղծման մեջ ունենք խիստ հստակ պահանջներ, որոնցից ամենակարևորներից են ստեղծագործելու և երևակայելու հնարավորությունները։ Մենք չենք առաջարկում ժամանակակից մուլտ հերոսներով կամ հայտնի հերոսներով, «պարապության» խաղալիքներ, փոխարենն առաջարկում են ֆունկցիոնալ, նպատակային, գործողություն իրականացնող և կոնցեպտուալ խաղալիքներ, որոնք միտում ունեն ստեղծագործական երևակայությունը զարգացնելու։ Այդպիսին է օրինակ, Բաթլ Դրոնը (creatoy.org/collections/creatoy/products/battle-drone), որը նպաստում է եռաչափ մտածողության զարգացմանը։ Դրոնի շարժիչների կառավարման համակարգի հմտությունները երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացման կարևոր մասն են կազմում: Այս հմտությունները հնարավորություն են տալիս կատարել տարբեր վարժություններ առօրյա կյանքում: Դրոնը աչքերի և ձեռքերի համատեղ աշխատանքի շնորհիվ զարգացնում է սուր մտածողություն և ունակություններ, այնպես, որ սովորեցնելով երեխային ղեկավարել դրոնը կարելի է ասել օգնում եք նրան զարգանալ՝ զվարճալի տարբերակով: Տարբերակների վերլուծումը և օդում սարքի կառավարումը կարևոր նախապայման է ինտելեկուալ մտածողություն զարգացնելու և որոշումների կայացումը ճիշտ՝ ժամանակին, կատարելու համար: Այս ամենը նպաստում է արմատական և հաստատակամ մտածողության զարգացմանը: Այն պահին, երբ դուք զգաք ձեր երեխաների ոգևորությունը և թռչող դրոնով հետաքրքրված լինելը, ուրեմն ժամանակն է նրանց նոր բաներ սովորեցնելու: Դուք կարող եք նրանց ընդգրկել ռոբոտաշինույան, ծրագավորման խումբ, որտեղ նրանք կարող են սովորել դրոնների ծրագրավորման նոր ուղիներ և վերջինսններս կիրառել բազմաֆունկցիոնալ: 

Ժամանակակից տեխնոլոգիաներն ազդում են երեխաների բնականոն աճի, զարգացման վրա։ Առցանց  խաղերը մեծ ճանաչելիություն են վայելում հատկապես երեխաների և պատանիների շրջանում։ Դուք չե՞ք կարծում, որ ֆիզիկական խաղալիքները մոտ ապագայում կմոռացվեն։

Քրեաթոյը նպատակային է համարում, որպեսզի երեխաները ժամանակակից տեխնոլոգիաները կիրառեն ոչ թե պարապ ժամանակն անցկացնելու, այլ դրանք ստեղծագործական և նպատակային դարձնելու համար։ Օրինակ, մեզ ծանոթ է, երբ ծնողները բարկանում են երեխայի վրա, պլանշետով կամ հեռախոսով այս կամ  այն գործառույթի պատճառով։ Փոխարենը այդ պլանշետը կարելի է օգտագործել իբրև գործիք, սովորելու և ծրագրավորելու մեր կողմից առաջարկվող ռոբոտներին։ (creatoy.org/collections/robots) Դրանք ծրագրավորվում են, հնարավորություն տալով երեխաներին և ոչ միայն, հասկանալու և բազմաբնույթ օգտագործելու սենսորային տվիչները՝ համեմատական գիծ անցկացնելով մարդկային զգայարանների միջև։ Կատարելու և կիրառելու տարբեր, տարաբնույթ գործողություններ։

Շատերն են ծանոթ հանրահայտ «Տանկային մարտ» խաղին։ Վիրտուալ իրականության մեջ խաղն առանձնապես աչքի չի ընկնում իր ուսուցողականությամբ, սակայն երեխաներն այն շատ են սիրում։ Բավական է խաղը բերել ֆիզիկական իրականություն՝ ինչն էլ որ հաջողվել է Քրեաթոյին, այն դառնում է աշխարհընկալման և մտածողության զարգացման աղբյուր։ (creatoy.org/collections/creatoy) Աշխարհում շատ բան կա ուսումնասիրելու, շոշափելու և հասկանալու համար։ Իհարկե, վիրտուալ իրականությունն այսօր արդեն ժամանակակից կյանքի մասն է կազմում, սակայն զուգահեռ դրան երեխան պետք է ընկալի իրական աշխարհն ու շոշափի ֆիզիկական խաղալիքները Քրեաթոյն առաջարկում է ընտրողաբար մոտենալ երեխային տեխնոլոգիաների հետ ինտեգրացման հարցում, որովհետև դրանք օր օրի զարգանում են, և երեխային երջանիկ մանկություն ապահովելու և ապագա կյանքին պատրաստելու համար անհրաժեշտ է գտնել վիրտուալ և իրական աշխարհի ներթափանցության ոսկե միջինը։

Անձամբ իմ և երեխայիս անունից, շնորհակալ եմ, որ մտածում եք հայ երեխաների ճիշտ և նպատակային զարգացման մասին։

Շնորհակալ եմ Ձեզ ու Ձեր երեխային, որ հետաքրքրված եք։ Սա ներդրում է, Ձեր երեխայի փայլուն ապագա։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more