Նախօրեին՝ ուշ գիշերով, գաղտագողի, ծածուկ պայմաններով և հատելով օրինականության բոլոր սահմանները՝ ԿԸՀ-ն որոշում է կայացրել 2 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել, ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նշեց՝ շատ լավ հասկանում են, որ սա փորձ է հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով թույլ չտալ ԲՀԿ-ի մուտքն Ազգային ժողով։
«Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի և էական ազդեցություն և ներգործություն ընտրական գործընթացների վրա»,-ասաց Տոնոյանը։
Նա հավելեց, որ վերահաշվարկների արդյունքում բազմաթիվ ընտրատեղամասերոմ կուսակցությունը 2 անգամ ավել չափով վերականգնել էր անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ քվեների քանակը. «Երեկ՝ ուշ գիշերին Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ ԿԸՀ-ն անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, այն է՝ թույլ չտալ ԲՀԿ-ին հաղթահարել անցողիկ շեմը»։
***
|
«Նիկոլ Փաշինյանը չի էլ հասկանում, որ թիրախավորելով ընդդիմության լիդերներին, նա թիրախավորում է ՀՀ 550 հազար քաղաքացու: Ըստ պաշտոնական տվյալների՝ հենց այդքան ձայն են հավաքել ընդդիմադիր առանցքային կուսակցությունները»,- ասուլիսի ժամանակ նշել է ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Նրա խոսքով՝ «այն, ինչ տեղի է ունենում, այլևս կապ չունի ընտրական գործընթացի հետ. դասական առումով ՀՀ-ում ձևավորվում է ավազակապետություն»: *** «Եթե ընտրությունների արդյունքները կարելի է վերանայել, ապա ընտրություններն այլևս ընտրություն չեն». Արա Այվազյան «Այս ընտրությունները հարց են բարձրացնում՝ ո՞վ է որոշում ապագա ԱԺ կազմը՝ ժողովուրդը, թե՞ պաշտոնյաները»,- հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարարը։ |


