Դեկտեմբերի 28-ին Գ. Շամշյանը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի մասին՝ նշելով, որ ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «Toyota»-ն մասամբ հայտնվել է կայանված «Tesla»-ի վրա։
Պարզվել է, որ «Range Rover»-ը վարել է Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Աշոտ Միրումյանը։ Վերջինը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Միրումյանի հայրը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանն է:


