▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում հերթական անգամ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը. Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-1/armen_muradyan.jpeg

«․․․Երևանում հերթական անգամ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը, վերջիններս տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ե՛վ բժիշկը, և՛ վարորդը հետազոտվել են, նախնական ախտորոշմամբ բժշկի վիճակը գնահատվում է միջին, իսկ վարորդինը՝ թեթև ծանրության։

Ամենախիստ պատժի, պարսավանքի պետք է ենթարկվի բժշկի հանդեպ կատարված բռնության, ծեծի յուրաքանչյուր դեպք։

Հասարակությունը պարտավոր է մերժել ու դատապարտել նման դեպքերը, իսկ իրավապահներից ակնկալում ենք օրենքի ողջ խստությամբ պատիժ։ Նման արարքների պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին, այլև մեր ողջ հասարակությանը լուրջ հետևանքների առաջ կկանգնեցնի, քանի որ նմանատիպ երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more