▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 38-ամյա կինը լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային

Երևանում փետրվարի 10-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։ Այս մասին ասված է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում:


     «Փոքրիկ աղջիկը կշռում է 4 կգ 550 գրամ, հասակը 54 սմ է։ Փոքրիկ աղջիկն ունի 6 եղբայր և 5 քույր։ Մայրը նշում է, որ ամենայն հավանականությամբ կրկին երեխաներ կունենան։ Փոքրիկի և մոր ինքնազգացողությունը լավ է»,-ասված է հաղորդագրությունում:

info@asekose.am/095519696
Հասարակություն more