▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան-Մեղրի հատվածում ռեկորդային 45 կմ ճանապարհ այս տարի կհիմնանորոգվի. Հակոբ Արշակյանի տեսանյութը

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.  «Երևան֊Մեղրի հատվածում ռեկորդային 45 կմ ճանապարհ այս տարի կհիմնանորոգվի։ Արարատ-Երասխ- Արենի հատվածում ծանոթանում ենք սպասարկման աշխատանքներին։  Ճանապարհին հանդիպեցինք ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին »:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Երկու շաբաթվա ընթացքում փոսալցման աշխատանքները նախատեսում ենք ավարտել և սկսել հիմնական աշխատանքները»,–տեղեկացնում է Արշակյանը և հայցում վարորդների և քաղաքացիների ներողամտությունը՝ շինարարական աշխատանքների ընթացքում պատճառված անհարմարությունների համար։ Նրա խոսքով` վերջին 10–15 տարիների ընթացքում այս հատվածում այս ծավալի աշխատանք չի կատարվել։ Շուտով կսկսվեն նաև հիմնանորոգման աշխատանքները։

Մանրամասները՝ տեսանյութում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more