▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեք հասարակությունից որևէ բան չենք թաքցնում. Դավիթ Բաբայանը՝ Արցախում տեղի ունեցող կադրային ջարդի լուրերի մասին

 

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախում տեղի ունեցող կադրային ջարդի լուրերին՝ գրելով.

 

«Ցանկացած տեղեկություն համար պետք է այցելել Արցախի Հանրապետության նախագահի կայքէջ և առաջնորդվել միմիայն պաշտոնական տեղեկատվությամբ. Մենք երբեք հասարակությունից որևէ բան չենք թաքցնում»:

Հիշեցնենք, որ երեկ սոցիալական ցանցերում և մամուլում տարածվել են տեղեկություններ այն մասին, որ Արցախում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։  Նշվում էր, թե աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն, ում փոխարեն կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more