▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ Սամվել Կարապետյանն ասում է` մեր եկեղեցին պետք է պաշտպանենք մեր ձևով, այդ ձևի մեջ մտնում է նաև իրականությունը բարձրաձայնելու խիզախությունը». Շուշանյան

«Մեր ձևով»  շարժման անդամ Լիլիա Շուշանյանը  ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի՝ 2026 թվականի տարեկան զեկույցի կարևորությանն է անդրադարձել՝ նշելով՝ Ադրբեջանին ընդգրկել են հատուկ դիտարկվող երկրների շարքում՝ օկուպացված Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործողությունների համար։

Շուշանյանն ընդգծել է՝ հատուկ անդրադարձ է արվել նաև ՀՀ գործող իշխանության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող արշավին, հոգևորականների և աշխարհիկ անձանց ձերբակալություններին։

«Երբ ձերբակալվածներից՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանը նշում է, որ մենք պետք է մեր եկեղեցին պետք է պաշտպանենք մեր ձևով, այդ ձևի մեջ մտնում է նաև միջազգային գրագետ աշխատանքը, ինչպես նաև իրականությունը բարձրաձայնելու խիզախությունը»,- ասել է Լիլիա Շուշանյանը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more