▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ ցույց եք տալիս միայն հրավառությունը, պետք է համարձակ լինեք ցույց տալ նաև՝ սա»

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

«Երբ ցույց եք տալիս միայն հրավառությունը, պետք է համարձակ լինեք ցույց տալ նաև՝ սա»․ Գրառումը՝ Հանրային վերահսկողություն ֆեյսբուքյան էջից

Դիտեք նաև՝

Կարդացեք նաև՝ 

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժողովուրդ ջան, ես հասկանում եմ, որ ցավն ու կսկիծը չեն անցնում և չեն անցնելու, մինչև մենք բոլորս վերջ չտանք այս ամոթալի, խայտառակ, թուրքական, հակահայկական մղձավանջին, որը պատել է մեր երկիրը։
Բայց հարձակվել այն մարդկանց վրա, որոնք գնում են համերգների, ինչ-որ տոնախմբությունների, փառատոնների՝ անթույլատրելի է։
Իհարկե, իշխանությունն այս ամենը ներկայացնում է որպես մի գործընթաց, որտեղ մարդիկ իբր համաձայնվել են իրենց թրքամետ քաղաքականության հետ և պատրաստ են անասնականանալ ու մոռանալ մեր կորուստներն ու ցավը։
Հավատացնում եմ ձեզ՝ դա այդպես չէ։ Ինչքան էլ իշխանությունները ներկայացնեն մարդկանց ուրախությունը, որպես իրենց վարած քաղաքականության հետ հասարակության համաձայնություն, իրականությունը բացարձակ այլ է։
Մարդիկ շատ լավ հասկանում են, թե ով ով է։ Մարդկանց բացարձակ մեծամասնությունը, որոնք այսօր գնացել են հրապարակ և ուրախացել են, անձնուրաց սիրում են թե՛ Երկիրը, թե՛ Եկեղեցին, թե՛ Արցախը։
Դա այդպես է։
Այնպես որ եկեք չխաղանք իշխանությունների սցենարով և սևը սպիտակից տարբերենք»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more