▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երաշտային իրավիճակն էլ առաջարկում եմ կոչել՝ ՔԱՉԱԼ. Սուրենյանն անդրադարձել է Աշոտյանի գրառմանը

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այսօրվա գրառմանը: «Երաշտային իրավիճակն էլ առաջարկում եմ կոչել, ՔԱՉԱԼ»,- գրել է Սուրենյանը:

 

 

Նշենք, որ Աշոտյանը, մասնավորապես, գրել էր.

«Առաջարկում եմ, որ այս իշխանությունները, ինչպես իրենց հարգող յուրաքանչյուր հեղափոխականներ, ամբողջությամբ վերանայեն օրացույցը և մտցնեն նոր, հեղափոխական օրացույց:

Օրինակ՝

1. Վերացնել նահանջ տարին, որովհետև Նոր Հայաստանում նահանջ տարի լինել չի կարող, բոլոր տարիները պիտի միայն առաջընթացի տարիներ լինեն:

2. 12 ամիսները վերանվանել 12 նոր նախարարությունների անուններով:

3. Նախկինում օգտագործվող մ.թ.ա-ն փոխարինել ն.փ.ա-յով:

4. Նոր տարին տեղափոխել և նշել ոչ թե հունվարի 1-ին, այլ, հասկանալի պատճառներով, հունիսի 1-ին:

5. Տարվա չորս եղանակները անվանափոխել՝ դարձնելով գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը Թավշյա և ձմեռը՝ Թրաշով:

6. Վերացնել բոլոր հիշատակի օրերը, քանի որ Նոր Հայաստանում անցյալի հետ կապված որևէ հիշողություն այլևս պետք չէ։ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՆՈՐ ՕՐԱՑՈՒՅՑ նախաձեռնություն»:

Կարդացեք նաև՝ Դուք ինձ հիմա նենց հարցեր եք տալիս, որ եթե ես դա ասեմ…. Գագիկ Սուրենյան

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more