▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՄ-ը հեռացնում է Հայաստանը համաճարակաբանական տեսանկյունից ապահով երկրների ցանկից

«ԵՄ-ը հեռացնում է Հայաստանը համաճարակաբանական տեսանկյունից ապահով երկրների ցանկից»,- հաղորդում է «Ազատության» Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվյակը։

ԵՄ դեսպանների հավաքի ընթացքում հաստատված հանձնարարականի համաձայն Հայաստանի քաղաքացիների՝ իր տարածք մուտքն արգելելու կամ թույլատրելու մասին որոշումը դաշինքի յուրաքանչյուր պետություն ինքնուրույնաբար պետք է կայացնի։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ կայացված որոշման մասին ԵՄ պաշտոնապես կհայտարարի շաբաթավերջին։

ԵՄ խորհուրդը Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքը չեղարկելու մասին որոշումը կայացրել էր հունիսի 30-ին՝ այն ժամանակ ևս Հայաստանի հետ սահմանների բացման վերջնական որոշումը վերապահելով անդամ պետություններին։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more