▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ելենա Աղաջանովան սպառնալիքներով լի նամակներ է ստանում. նա կդիմի ոստիկանություն

23 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ «ֆեյսբուքյան ֆեյք էջերից սպառնալիքներով լի նամակներ է ստանում» և պատրաստավում  է դիմել Ոստիկանություն:

 

 

«Հարգելի հայրենակիցներ, Ես արդեն սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի  անվտանգության համար, քանի որ սկսել եմ ստանալ սպառնալիքներով լի նամակներ ՖԲ-ով ֆեյք էջերից:Ուզում եմ հասկանալ ինչպիսին է լինելու հասարակության վերաբերմունքը (նկատի չունեմ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող տարբեր տեսակի գրասենյակների և հասարակական կազմակերպությունների), այլ ինչպիսին է լինելու առողջ հայ հասարակության վերաբերմունքը այս ամենի նկատմամբ:
Նշեմ նաև, որ պատրաստվում եմ դիմել ոստիկանություն՝ իմ ընտանիքի անվտանգությունը ապահովելու և սպառնալիքներ հնչեցնողներին հայտնաբերելու նպատակով»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտիուսանող Արամ Հարությունյանի հետ, որի տանը դաժանաբար սպանել են Իոսիֆ Աղաջանովին: 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահի թիվ 103-Ա 
հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։

 

 

 

Նշենք, որ հանրապետության տարբեր հիվանդանոցների թվով 800-ից ավելի բժիշկներ ստորագրահավաք են իրականացրել, որով դեմ են արտահայտվում Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակմանը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more