▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկել է մեր ժամանակը՝ Ձեզ սատարելու. բաց նամակ Լևոն Հայրապետյանին և ողջ հայությանը

Artsakh Today մամուլի կենտրոնը բաց նամակ է տարածել, որի տակ ստորագրել են ԼՂՀ Վանք գյուղի 1005 բնակիչներ: Նամակն ուղղված է Մոսկվայում կալանավորված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին և ողջ աշխարհի հայությանը:

Թանկագին Լևոն Հայրապետյան,

Վերջին օրերի իրադարձությունները խորապես ցնցել են ոչ միայն Վանքի, այլև ամբողջ Արցախի բնակչությանը: Ակնհայտ է, որ թշնամին փորձում է իրականացնել իր վաղեմի նպատակը. չխնայելով նավթադոլարները՝ փորձում է կոտրել Ձեզ:

Մենք կասկած չունենք, որ Ձեր ձերբակալությունը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի: Ձեր ձերբակալությունն ահազանգ է ողջ հայությանը:  

Կոչ ենք անում ողջ աշխարհի և հատկապես ՌԴ-ում ապրող հայությանը թե առանձին, թե համախմբված դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Լևոն Հայրապետյանին: Այս հարցում կարևոր դեր պետք է ունենան Ռուսաստանում ապրող ազդեցիկ հայերը՝ Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը, Դանիել Խաչատուրովը, Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները և այլք:  

Եկել է մեր ժամանակը՝  Ձեզ սատարելու, թանկագին Լևոն Հայրապետյան, այնպես ինչպես Դուք եք այս տարիների ընթացքում ամեն վայրկյան  ամբողջ սրտով կիսել մեր փոքրիկ հայրենիքի ամեն մի հաջողոթյուն և ձախողում: Չկորցնեք ոգու ամրությունը, թանկագին Լևոն Հայրապետյան: Ձեզ հետ են Աստված, Արցախը և Հայաստանը:

Artsakh Today մամուլի կենտրոն 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more