▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածնի ԵԿՄ-ականները հարձակվել են լրագրողի վրա

Էջմիածնի ԵԿՄ-ականները հարձակվել են լրագրողի վրա, քաշքշել են, հրմշտել, խփել հեռախոսին: Այս մասին հաղորդում է «Մեդիապորտ» թելեգրամ-ալիքը:

«ԵԿՄ Էջմիածնի գրասենյակի նախագահ ներկայացող ոմն Արմեն Շահբազյանը և պատասխանատու ներկայացած ոմն Արթուր հարձակվել են Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանի վրա, քաշքշել, հրմշտել, խփել հեռախոսին, վիրավորել, անվանել «դավաճան», «խոպանչի», «շանտաժիստ» և այլն:

Լրագրողը պարզապես հարց էր ուղղել, թե ինչո՞ւ են ԵԿՄ-ի գրասենյակի պատերը ողողված Նիկոլ Փաշինյանի նախընտրական կարգախոսներով գրությամբ պաստառներով և արդյոք ԵԿՄ-ն զբաղվո՞ւմ է քաղաքականությամբ»,- գրում է ալիքը:

info@asekose.am/095519696
Հասարակություն more