|
Հայաստանն օգնություն է խնդրել արտաքին ազդեցության դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի մեկնարկից առաջ։ «Հայաստանում շուտով ընտրություններ են անցկացվելու, և մենք կքննարկենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Նրանք օգնություն են խնդրել արտաքին ազդեցության դեմ պայքարում, ինչպես մենք օգնել ենք Մոլդովային»,- ասել է Կալլասը։ *** |
|
«Դուրս է գալիս, որ ՀՀ իշխանությունները, համենայն դեպս հերքումը չկա, էդ գումարները, այսպես ասած, քերում են Եվրոպայից՝ սեփական կարիքների համար»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարությանը: «Էդ հիբրիդային պատերազմ ասելով՝ իրենք էդ ամբողջ նյութական ռեսուրսն օգտագործելու են ընդդիմադիր ուժերին պախարակելու, խարազանելու համար»,- հավելել է պատգամավորը: Ավելի վաղ, լրագրողների հետ զրույցում, արձագանքելով Կալլասի հայտարարության վերաբերյալ հարցին, Էկոնոմիկայի նախարարն ասել էր. «Եթե անկեղծ՝ այդ քննարկումներին չեմ մասնակցել, բայց կարծում եմ՝ ՀՀ-ի նկատմամբ, իհարկե, հնարավոր է լինեն հիբրիդային հարձակումներ, մեր ժողովրդավարութունը վտանգի տակ դնել ու տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշառքային մեխանիզմով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից ազդել ընտրությունների վրա, կամ որոշ երկրներից, որոնք չեն ցանկանա, որ ՀՀ-ում լինեն ազատ, ժողովրդավարական ընտրություններ ու ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: Շատ նորմալ է, որ այդպիսի հարձակումներից պաշտպանենք մեր ժողովրդավարությունն ու պետությունը»: *** |
|
«Եթե անկեղծ՝ այդ քննարկումներին չեմ մասնակցել, բայց կարծում եմ՝ ՀՀ-ի նկատմամբ, իհարկե, հնարավոր է լինեն հիբրիդային հարձակումներ, մեր ժողովրդավարութունը վտանգի տակ դնել ու տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշառքային մեխանիզմով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից ազդել ընտրությունների վրա, կամ որոշ երկրներից, որոնք չեն ցանկանա, որ ՀՀ-ում լինեն ազատ, ժողովրդավարական ընտրություններ ու ժողովրդի կողմից ընտրված իշխանություն»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարությանը: «Շատ նորմալ է, որ այդպիսի հարձակումներից պաշտպանենք մեր ժողովրդավարությունն ու պետությունը»,- հավելեց Պապոյանը: |
«Էդ ամբողջ նյութական ռեսուրսն օգտագործելու են ընդդիմադիր ուժերին պախարակելու համար»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


