▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցից տուն գնալիս եղբայրներն ու նրանց ընկերը ձեռքերով, ոտքերով և քարերով հարվածել են 10-ամյա տղային․ տեղափոխվել է հիվանդանոց

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մարտի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու  մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ դպրոցից տուն գնալիս համադասարանցու և եղբոր կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «վերին շրթունքի հեմատոմյա» ախտորոշմամբ «Սպիտակի» բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղա։

Պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 10-ամյա Հ․ Մ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով հիվանդանոցում երեխայի 49-ամյա մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը դպրոցից տուն վերադարնալու ճանապարհին որդին վեճի է բռնկվել Լոռու մարզի 11-ամյա և 8-ամյա եղբայրների, և նրանց 5-ամյա ընկերոջ հետ, ովքեր ձեռքերով, ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել իր տղայի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառել մարմնական վնասվածքներ։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more