▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դպրոցականի ոտքերից բռնած, գետնին քարշ տալով տանողը Երևանի քրեականի պետն է»․ Գոհար Սավզյան

Լրագրող Գոհար Սավզյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Էս կադրերում 18 տարեկան դպրոցական տղայի ոտքերից բռնած, նրան գետնին քարշ տալով տանողը Երևանի քրեականի պետ, նախկին դատախազ Հայկ Հարությունյանն է։ Մի կողմ թողնենք էն հանգամանքը, որ պաշտոնն էնքան են իջեցրել անդունդը, որ քրեականի պետը անձամբ է եկել էդ երեխու հետևից։ Հայկ Հարությունյանը 200 տարի էլ ապրի, էս կադրերն իրեն հետապնդելու են»։

***

Կարդացեք նաև՝ լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի մասնակցությամբ երեկ Ծաղկազարդ-հարամ միջադեպից հետո ձերբակալված աշակերտները ՁՊՎ-ում են դեռ, մեղադրանք դեռևս առաջադրված չէ, հուսամ՝ դպրոցներից այսօր արձագանքներ կլինեն գերազանց սովորող Մինասյան եղբայրներին բնութագրող և նրանց որակների մասին։
Բայց ասեմ՝ առողջական խնդիրներ ունեցող եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի մոտ երեկ առողջական վիճակը մի քիչ վատթարացել է, փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն օրվա ընթացքում կխոսի լրագրողներիս հետ այդ մասին, իսկ թե ինչ կորոշի օրվա իշխանությունը աղոթագիրքը ձեռքներին կանգնած երկու հավատավոր աշակերտների համար` ուղարկել նրանց բանտ, թե թույլ տալ ուսումնառությունն ու արժանապատիվ կեցվածքով երիտասարդ կյանքը վարել, ժամեր անց կհասկանանք։
Առայժմ ապավինենք Աստծուն ու սթափ գիտակցությանը»։

***

Ավելի վաղ էլ Սյուզի Բադոյանտ գրել էր. «Հենց հիմա վճռվում է 2 դպրոցական եղբայրների քրեական կամ երախտավոր հավատացյալի ճակատագիրը...
..Նայած` ինչ դատավոր նրանց բաժին կհասնի...
Պարզվում է` այս ուշ գիշերին ԶՊՎ-ում են պահվում Սուրբ Աննայի բակում Նիկոլի գալուն այսօր բուռն արձագանքած երկու տղաները, որոնք ընդամենը դպրոցականներ են` Դավիթ ու Միքայել Մինասյան եղբայրները:
Դավիթն ու Միքայելը Երեւանի թիվ 29 ավագ դպրոցի շատ օրինակելի եւ գերազանց սովորող աշակերտներ են, այո′
ԳԵՐԱԶԱՆՑ ՍՈՎՈՐՈՂ աշակերտներ:
Եվ երկուսն էլ մոր տառապանքով, մոր ջանքերով մեծ երազանքներ ունեին` իրենց վառվռուն երիտասարդության ու լուսավոր ապագայի համար:
Բայց այս երկու աշակերտների ապագան հիմա զոհասեղանին կդնեն երեւի Նիկոլին քծնելու պատրաստ, շեֆապաշտ մի երկու ստրկամիտ քննիչներ` հաշվի չառնելով անգամ մի շատ կարեւոր փաստ` Դավիթի ու Միքայելի համեստ ընտանիքը լրիվ ապաքաղաքական է ու դա շատերը կվկայեն:
Բայց հիմա մեղավոր վիճակում է հայտնվել, ինչ է թե`
դաստիարակել է 2 զուսպ, հավատավոր զավակ, ընդամենը Եկեղեցու հավատավոր երիտասարդներ, ովքեր լսել ու կարդացել են ընդդեմ Եկեղեցու պոռոտախոսությունները եւ շատ բնական է, որ վիրավորված կլինեին:
Հիմա
Էս սիրուն տղերքին, նոր կյանք մտնող տղերքի համար պիտի երանի տանք, որ մի դաժան դատավոր չհանդգնի զոհաբերել իրենց` հանուն կարիերայի:
Չփորձի Մասիսը Ֆարխոյան կամ մեկ ուրիշը այս երկու ապագա զինվորներին, երկու գերազանց սովորող ձագերին քրեական հոդված մեղսագրելով` խեղել նրանց ապագան դեպի կալանավայր ու դեպի հանցավոր աշխարհ տանել:
Իրենց ապագան նոր նոր է սկսվում, մարդիկ
Խնայեք..
Խնայեք, Աստված սիրեք, հարգեք նրանց կարծիքը ու մի տարեք էս ձագերին խուժան հանցավոր աշխարհի նկուղներ:
Ափսոս են, մեղք մի վերցրեք ձեր վրա:
ՈՉԻՆՉ ՀԱՎԵՐԺ ՉԷ»:

***

«Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադառնալով երեկ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածին, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Նիկո՛լ, մենք չենք թողնելու, որ դու «ուտես» զույգ եղբայրներին՝ Դավիթին և Միքայելին: Չենք թողնելու, որ քո մսաղացն այս պայծառ տղաների ճակատագիրը կործանի։ 5000 երեխա քո մսաղացի մեջ կործանեցիր»:

Հիշեցնենք որ ձերբակալված եղբայրները 12-րդ դասարանի աշակերտներ են, գտնվում են ՁՊՎ-ում:

info@asekose.am/095519696
Հասարակություն more