|
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հիմա ինչ, ամեն օր զինվորի սպանության լո՞ւր ենք լսելու: Հետաքրքիր է իմանալ, թե բանակը բարեփոխել ցանկացողներից Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ի՞նչ կարևոր գործերով է զբաղված, որն ավելի թանկ է քան զինվորի կյանքը: Ի՞նչ են անում, ինչո՞ւ են բանակում (ոչ մարտական պայմաններում) սպանում մեր զինվորներին, ինչո՞ւ չեք պարզում, ինչո՞ւ վերջ չեք դնում այս սպանդին: Պարո՛ն նախարար, դուք պարտավոր եք գնալ զորամաս, անձամբ պարզել տեղի ունեցածը, հրամանատարից պահանջել զինվորին: Ի վերջո, գնացեք ընտանիքի առջև կախեք ձեր գլուխը և խոստացեք, որ ամեն ինչ անելու եք մահերը բանակում կանխելու համար, եթե, իհարկե, պատասխանատվության զգացումը ձեզ կտանի: Ձեր իշխանության օրոք մահերը բանակում ավելացել են և չկա մեկը ձեզանից, որ խոսի այդ մասին, խնայի զինվորի կյանքը»:
|
«Դուք պարտավոր եք գնալ զորամաս, անձամբ պարզել տեղի ունեցածը». Ժաննա Ալեքսանյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



