Հոկտեմբերի 27-ին տեղի կուենա 4-րդ Դիմակահանդես-շքերթը` նվիրված կենդանիների իրավունքների պաշտպանությանը: Հազարավոր պատանիներ Հայաստանի տարբեր մարզերից, տարբեր թափոններից պատրաստված դիմակներով և զգեստներով կշրջեն Երևանի փողոցներով, մայրաքաղաքը լցնելով` վայրի բնության շնչով: Միջոցառման նպատակն է` բարձրաձայնել կենդանիների իրավունքների պաշտպանության մասին, հատկապես այն կենդանիների, որոնք վտանգված են կամ գտնվում են անհետացման եզրին: Նախատեսվում է հետևյալ երթուղին. սկիզբը Մատենադարանից, որը կշարունակվի Մաշտոցի պողոտայով դեպի Թումանյանի փողոց և կհասնի Հյուսիսային պողոտա: Դիմակահանդես-շքերթը նաև յուրօրինակ մրցույթ է: Մրցույթի անվանակարգերն են. լավագույն բնապահպանական զգեստ, լավագույն ստեղծագործական լուծում, լավագույն երաժշտական խումբ:
Դիմակահանդես-շքերթ` նվիրված կենդանիների իրավունքների պաշտպանությանը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


