▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Տոնոյանն ազատ է արձակվել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանքի տակ վերցնելու ԱԱԾ-ի միջնորդությունը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կքննի վաղը՝ ժամը 17։00-ին։

 InfoPort.am-ի տեղեկություններով` Տոնոյանն այս պահին իր տանն է: Ըստ աղբյուրի՝ դատարանը նախկին նախարարարին ստորագրությամբ ազատ է արձակել։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր խուզարկություն է անցկացրել Դավիթ Տոնոյանի բնակարանում։ Ըստ շրջանառվող լուրերի Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է 2011թ. անորակ սպառազինության մատակարարման դեպքով ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում, ըստ որի ՊՆ-ն շուկայականից բարձր գներով ձեռք է բերել ավիացիոն ռազմամթերք՝ մասնավորապես հրթիռներ։

Տեղեկացնենք նաև, որ այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ ավիացիայի նախկին պետ գեներալ մայոր Ավետիք Մուրադյանը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more