▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Սանասարյանն արձագանքում է Նազիկ Ամիրյանին` հրապարակում է փաստեր, լուսանկարներ

 

 

Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի միջոցների հաշվին: Այս մասին 100-օրյա պաշտոնավարման առթիվ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել էր Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

 

 

 

 

 

Ի պատասխան, հակադարձելով Դավիթ Սանասարյանին, լրատվամիջոցներին տված մեկնաբանության մեջ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը հայտնել էր, որ իրենք ընդհանրապես եւբեւէ ապահովագրություն չեն ստացել:

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մանվել Գրիգորյանի կինն ասում է, որ իր ընտանիքի անդամները չեն ապահովագրվել քաղաքապետարանի հաշվին։ Խոսում են փաստերը և ոչ մենք..... Սիրում եմ բոլորիդ»: 

Պետական վերահսկողական ծառայությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ նշվում է, որ ստիպված են հրապարակել «իրեղեն ապացույցներ». 

 


 

Պետական վերահսկողական ծառայությունը ստիպված է հրապարակել «իրեղեն ապացույցներ», որոնք վկայում են՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի ընտանիքի անդամները ապահովագրվել են համայնքի բյուջեի միջոցներով: Հետևաբար, Նազիկ Ամիրյանի հայտարարությունը մամուլում իրականությանը չի համապատասխանում:
Հ.Գ. Մենք փակել ենք Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամների անձնական տվյալները անձնական տվյալների պաշտպանության նկատառումներով:

 

 

 

 

 

 

«Պետական վերահսկողական ծառայությունը ստիպված է հրապարակել «իրեղեն ապացույցներ», որոնք վկայում են՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի ընտանիքի անդամները ապահովագրվել են համայնքի բյուջեի միջոցներով: Հետևաբար, Նազիկ Ամիրյանի հայտարարությունը մամուլում իրականությանը չի համապատասխանում:

Հ.Գ. Մենք փակել ենք Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամների անձնական տվյալները անձնական տվյալների պաշտպանության նկատառումներով»:

Կարդացեք նաև՝ ԲԷՑ-ն ինքնակամ 140 մլն դրամ կվերադարձնի պետբյուջե. Դավիթ Սանասարյան

Վարչապետի հետ քննարկել ենք և որոշել, որ ՊՆ-ում ստուգումները մի քանի ամսով կհետաձգվեն. Դավիթ Սանասարյան

Զորահավաքն այլ կերպ է պետք կազմակերպել, որի արդյունքում կոռուպցիոն ռիսկերն ավելի կնվազեն. Դավիթ Սանասարյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more