▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Անանյանը լրատվամիջոցից հերքում է պահանջում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարություն է տարածել, որում հերքել է լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկատվությունն այն մասին, իբր ցանկացել է 350 միլիոն դրամի գործարք կնքել իր մտերիմներից մեկի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակումը զրպարտություն է, որը իրականության հետ, բնականաբար, որևէ աղերս չունի և արատավորում է իմ պատիվն ու արժանապատվությունը։ Հետևաբար, լրատվամիջոցից պահանջում եմ պաշտոնական հերքում։ Միաժամանակ, իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ սույն հրապարակումը կարող է իր մեջ պարունակել սուտ մատնության հատկանիշներ, հետևաբար, կարծում եմ, որ իրավապահ մարմինները ևս այս հրապարակման առումով ունեն անելիքներ»,- ֆեյսբուքի   իր էջում գրել է Դավիթ Անանյանը և կիսվել հիշյալ հրապարակմամբ։

Politik.am կայքը հոդված էր հրապարակել այն մասին, թե ՊԵԿ-ում ամեն տարի աուդիտ է իրականցվում և այն յուրաքանչյուր տարի կազմել է շուրջ 75 մլն դրամ: Ըստ հրապարակման՝ Դավիթ Անանյանը՝ պաշտոնի նշանակվելուց հետո, անհրաժեշտ աուդիտի համար պահանջվող գումարի չափը մեծացրել է մինչև 350 մլն դրամ ու իբրև թե արել այնպես, որ այդ գնումը իրականացնի իր մտերիմներին վերագրվող «Փի-Էյչ-Փի Աուդիտ» ՓԲԸ-ն: Նշվում է, իբր Անանյանի այս ցանկությանը դեմ են գնացել ֆինանսների նախարարությունում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more