▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազությունը ներկայացրել է Միհրան Պողոսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը

ՀՀ գլխավոր դատախազությունը Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին է ներկայացրել Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:

 

 

 

 

 

 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։  ՌԴ իրավապահները Կարելիայի Հանրապետությունում ձերբակալել են ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին, որը հետախուզվում էր ՀՀ ՀՔԾ-ի կողմից: ՀՔԾ-ից հայտնել են, որ արտահանձման գործընթացը ընթացքի մեջ է։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը բավարարել էր ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու կալանավորման որոշում կայացրել Միհրան Պողոսյանի նկատմամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

Միհրան Պոսոսյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքն օգտագործելով և պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակելու համար։

Կարդացեք նաև՝ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն

Միհրան Պողոսյանը հայտնել է, թե որտեղ է ինքը գտնվում

Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է. Արթուր Վանեցյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more