▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի վերաբերյալ երկու որոշում

Հայաստանի գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշում։

 

 

 

 

 

 

 

Մասնավորապես, Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի երկու որոշումները՝ Մարտի 1-ի գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև՝ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոփոխելու մասին։ 

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել էր Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը նրա մոտ սահմանադրականության հետ կապված հարցեր էր առաջացրել։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելի վաղ՝ մայիսի 18-ին, Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more