▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատական համակարգում կոռուպցիա կա. Արտակ Զեյնալյան

Տեղեկացրել ենք, որ տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման 1-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

 

 

Զեյնալյանն անդրադարձել է դատական համակարգում կոռուպցիայի դեմ տարվող աշխատանքներին:

«Դատական համակարգում կոռուպցիա կա, համենայնդեպս այդպիսի ընկալում և տպավորություն կա: Դրա մասին են խոսում նաև այն բացահայտումները, ձերբակալությունները կոռուպցիայի կասկածանքով, որ տեղի են ունենում հիմա: Այդպիսի երևույթ կա և դա պետք է արմատախիլ արվի և իհարկե պետք է վերացվեն կոռուպցիոն ռիսկերը: Դատավորները պետք է ունենան բավարար սոցիալական երաշխիքներ, բավարար վաստակ և նաև համարժեք կենսաթոոշակ»,- լրագրողների հետ զրույցի նշել է Արտակ Զեյնալյանը:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more