Տեսանյութն՝ Asekose․am-ի տելեգրամյան ալիքում
Թարմացում․Վարորդի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, նա արդեն տանն է. Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է ավտոբուսում դանակահարության դեպքին
«Այսինքն` տևական բժշկական հսկողության տակ լինելու անհրաժեշտություն չի եղել, ինչն իրականում չի չեղարկում այն փաստը, որ սա շատ զարհուրելի ու անընդունելի դեպք է»։
***
Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին, հայտնում է Գագիկ Շամշյանը:
Դեպքը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան՝ Երևանի Հալաբյան փողոցում։
Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
***
Վարորդին դանակահարած ուղևորը, նախնական տվյալներով, եղել է ոչ սթափ վիճակում․ Ոստիկանությունից հայտնեցին Asekose․am-ին։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին»,- ասել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։


