▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դաժանորեն գործի է անցել...Հետապնդումներ են սկսվել Մասյացոտն թեմի քահանաների նկատմամբ». Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գևորգ սրբազանը դաժանորեն ԳՈՐԾԻ է անցել. սպառնում է` իր կողմն անցնել կամ լքեն եկեղեցին:
Երեկ գիշերվանից հետապնդումներ են սկսվել Մասյացոտն թեմի քահանաների նկատմամբ, որոնք իր պաշտոնանկությունից հետո այլևս իր ենթակա չեն, նոր տեղապահ կա նշանակված՝ ի դեմս Հայր Ռուբենի:

Մայր Աթոռը դեռ չի վերանշանակել սույն ՏԻՐԱԴԱՎԻՆ որպես թեմակալ , բայց նիկոլական դարձած համառ եպիսկոպոսը իր համար կանաչ լույս վառած դատարանի անհասկանալի վճռով ` անցել է տոտալ տեռորի

Առաջին ատական , ըստ իմ աղբյուրի, սկսվել է հենց Դավալու գյուղից

Արարատ գյուղի եկեղեցու քահանային շատ կոշտ երկընտրանքի առաջ են կանգնեցրել, եւ նա երեկվանից անհետացել է

հեռախոսազանգերի չի պատասխանում , անջատած է համարը

Պահանջել են լքել Եկեղեցին , ինքն հակառակվել է` պատճառաբանելով, որ նշանակված է ծառայության Մայր աթոռից եւ իր նորանշանակ վերադասը պիտի առնվազն իրեն ասի` ինչ անել

Առաջարկել են ընդունի Գեւորգ սրբազանի թեմակա լինելու փաստը ու դատարանի որոշում են դեմ տվել

Հրաժարվել է քահանան

Սկսել են ինչ որ բառակույտով հոգեբանորեն ազդել վրան , քահանան մեկուսացել է երեկվանից

Ի դեպ մինչեւ երեկո հույս ունենամ կհանդիպեմ անձամբ եւ ամբողջ տեղեկատվությունը կպարզեմ հենց իրենից , ով է մոտեցել եւ ինչ է առաջարկել , ինչ իրավունքով

Հաջորդիվ եւս Արարատի ու Արտաշատի մի քանի քահանաներ են հայտնվել ՏԻՄ-ից բանագնացների թիրախում

Ընդ որում նրանցից ոմանց ճամփան են կտրել մեքենայով ու բարի ժպիտով բանակցել, ոմաՆց դեպքում հենց եկեղեցում կամ այլ տարածքներում , ընդհուպ վարչական շենքեր հանդիպման են հրավիրել, որպեսզի տիրադավ Գեւորգ սրբազանի իշխանությունը թեմում պարտադրեն

Այլապես, ասել են, կազատվես ծառայությունից

Տեռորի համար կանաչ լույս է վառել իշխանությունը Տիրադավին` դատարանի որոշումով

Էդպես է ստացվում

Ըստ աղբյուրների` քահանաներին պատխոդները արել են հետեւյալ ձեւերով

1 Հորդորով

2 առաջարկով` սիրուն փաթեթավորված

3 քողարկված սպառնալիքնե` վկայակոչելով դատարանի որոշումը

ճնշման նուրբ եւ ոմանց կտրուկ ձեւերին քահանաները հիմնականում կոշտ են արձագանքել`

հիշեցնելով բանագնաց չինովնիկներին եւ խարոշի տղերքին, որ Մայր Աթոռը վերանայված որոշում դեռ չունի

Բայց.. համառ է տիրադավը, հատկապես Վեդու քահանային այցելել են Վեդու համայնքապետարանի մեքենաներով

արդեն իսկ յուրային քահանյով, ով պաչել է Նիկոլի խաչը ու կողմ է նրա հակաեկեղեցական արշավին

առայժմ պասիվ վիճակում է Մասյացոտն թեմում ընդգրկված Մասիսի եկեղեցիների սպասավորների վիճակը

Նրանց դեռ չեն համարձակվում մոտենալ

Նշեմ նաև՝ քահանաներին մոտեցողները ներկայանում են հենց իր անունից կամ իրենց դիրքավորում են իբրև «ԵԿԵՂԵՑՈՒՆ ՄՈՏ ԿԱՆԳՆԱԾ ԹԱՍԻԲՈՎ Տղերք»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more