▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չզարմանաք, եթե ընտրություններից օրեր առաջ Ալիևն ազատ արձակի Արցախի նախկին ղեկավարությանը». Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չզարմանաք, եթե ընտրություններից երեք-չորս օր առաջ Ալիևն ազատ արձակի Բաքվում գերի պահվող Արցախի նախկին ղեկավարությանը (գուցե միայն Ռուբեն Վարդանյանը շարունակի կալանավորված մնալ)։
Ալիևն իր ուզածն արել է ու ստացել. Ղարաբաղը ծայրից ծայր գրավել է, ծայրից ծայր` հայաթափել, ղեկավարներին էլ դատել, մեղավոր ու հանցագործ հռչակել։ Ինքն իր ժողովրդի աչքերում հերոսի գեներալիսիմուս է, ու բացառված չէ, որ որպես նախընտրական «խաղաղության» ժեստ, ազատ արձակի դատապարտյալներին։
Դրա հետևանքերի մասին էլ ամեն ոք թող ինքը ենթադրություններ անի, չէ որ սա Հայաստանն է...»:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more