Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս անգամ գրեմ նախաբանով․.. ի պատասխան նախորդ իմ քննադատական գրառման քոմմենթներին`
ես հոլովակ պատրաստելու մասնագետ չեմ, հետևաբար դրա վրա փող աշխատել չեմ կարող և չեմ ուզում: Ոչ մեկից հաց չեմ խլի: Դա էլ չեմ ուզում:
Հարգելի Նարեկ Կարապետյան: Ես չգիտեմ Ձեզ խորհուրդ տվողները ովքեր են: Տնտեսությանը վերաբերող ձեր բովանդակային հոլովակներին գալիս են շարունակելու սկսնակ «դերասանի» անհաջող սքեչային հոլովակները:
Մի մասնակցեք խաղարկային հոլովակներում: Դուք լավ բիզնեսմեն եք, հավատում եմ` լավ մարդ, գուցե լավ քաղաքական գործիչ, բայց... վատ դերասան:
Ձեր նոր հոլովակը ՎԱՏՆ է: Ձեր նոր հոլովակը «մանկապարտեզ» է: Ձեր հոլովակի վրա ծիծաղում են: Կանգ առեք և նայեք իրականությանը սթափ՝ քանի դեռ ուշ չի:
Որպես վերջաբան:
Մարդիկ արդարության պահանջ ունեն: Մարդիկ տուն, Արցախ և արժանապատվություն են կորցրել: Մարդիկ արդարություն են պահանջում մի քանի հազար տղաների կյանք կործանելու համար: Ո՞րն ա ձեր հոլովակի քարոզը: Որ նիկոլենք էլ անգործ չեն մնա՞...
Հ.Գ. Իմ ոչ մեկի քիմքին հաճո չլինելը ինձ թույլ է տալիս ասել այն ամենը ինչում ես անկեղծ եմ: Հիմա շատերը կսկսեն ձեզ պաշտպանել իմ քննադատությունից: Իրենք շատ պուպուշ են և կասեն ձեզ շատ պուպուշ խոսքեր: Շատերին են ասել` Կրելու եք․..
Իսկ ես, իրոք, ձեր շարժման մեջ լուրջ պոտենցիալ եմ տեսնում, դրա համար էլ ափսոսում եմ: Մի մսխեք ձեզ ու ձեր վստահությունը»:
Հավելենք, որ ավելի վաղ Մհեր Մկրտչյանը նաև հետևյալ գրառումն էր կատարել․
Հարգելի Սամվել Կարապետյան, հարգելի Նարեկ Կարապետյան:
Ստիպված եմ գրել հանրային` մի ստեղծեք ՎԱՏ հոլովակներ, մի արժեքազրկեք ոչ Սամվել Կարապետյանին, ոչ ձեր շարժումը:
Շատ մարդիկ պատկերացում չունեն ինչպես բիզնես անել: Չկա ամոթալի բան նրա մեջ, որ դուք էլ չգիտեք հոլովակներ ստեղծելու արվեստը:
Մի կտրվեք իրականությունից, որ հաղթեք (կամ` հաղթենք):
Պլաստմաս արհեստական բանականությունը և վատ անհաղորդ դերասանական ձայնը (հղումը` քոմմենտնթում) առաջացնում է 0 էմոցիա:
Ուզում եմ հավատալ, որ դուք դրան արժանի չեք:
Դիտեք նաև՝


