▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չենք խոսում նոր մեխանիզմների ներդրման մասին, այլ գնում ենք սահմանադրական գործիքների նպատակային և պատասխանատու կիրառման ճանապարհով․ Արթուր Դանիելյան

Սահմանադրության 148-րդ հոդվածը, որը նախատեսում է կառավարության անդամներին ներկայացվող պահանջները ԿԱՐՈՂ է փոփոխվել Ազգային Ժողովի որոշմամբ, քանի որ ներառված չէ 202-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրաքվեով փոփոխման ենթակա բացառությունների մեջ։ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Արթուր Դանիելյանը։

«Ազգային ժողովի միջոցով սահմանադրական փոփոխությունների իրականացումը ոչ միայն ընդունված պրակտիկա է, այլև խորհրդարանական կառավարման համակարգի տրամաբանությունից բխող լիազորություն։

Չենք խոսում նոր մեխանիզմների ներդրման մասին, այլ գնում ենք սահմանադրական գործիքների նպատակային և պատասխանատու կիրառման ճանապարհով։

Մենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ»։

Ավելին ՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more