▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ զարմանա, որ մի օր էլ ադրբեջանցիներն էքսկուրսիոն տուրեր կազմակերպեն դեպի «Էրեբունի» թանգարան

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. 

«Ադրբեջանում դեպի Արծվաշեն անհատական և խմբային էքսկուրսիոն տուրեր են կազմակերպվում: Այդօրինակ տուրերն առաջարկվում են նաև օտարերկրացիներին: Տուրերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում հանրության լայն շրջանում:
Եթե Հայաստանը նորմալ պետություն լիներ, ապա ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «սև ցուցակ» կունենար, որտեղ կընդգրկվեին Արծվաշեն այցելած և, հետևաբար՝ ՀՀ ինքնիշխան տարածքի սահմանն ապօրինաբար հատած օտարերկրյա քաղաքացիները: Սակայն, Հայաստանը դժվար է նորմալ պետություն համարել:

Չեմ զարմանա, որ մի օր էլ ադրբեջանցիներն էքսկուրսիոն տուրեր կազմակերպեն դեպի «Էրեբունի» թանգարան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more