▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարող հարուցել կարգապահական վարույթ.Արտակ Զեյնալյանը՝ Քոչարյանի գործի մասին

 

 

 

ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Ռոբերտ Քոչարյանի գործով որպես իրավաբան ունի իր տեսակետը, սակայն ի պաշտոնե այն չի հրապարակի, ասաց Ա. Զեյնալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Ես արդարադատության նախարար եմ ու այդ հարցին իրավունք չունեմ պատասխանելու, դա կլինի միջամտություն: Ես ունեմ իմ տեսակետը, բայց չեմ կարող ներկայացնել այն, քանի որ ունեմ ազդեցության լծակներ ու այդպիսի հարցի պատասխանելը կլինի խախտում», - ասաց Արտակ Զեյնալյանն՝ ավելացնելով.
«Թույլ տվեք այդ խախտումը թույլ չտալ»

Ես՝ որպես արդարադատության  նախարար, չեմ կարող կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ինիր պաշտոնավարմնա 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

 

 

 

 

 

Նշենք, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը ՀՀ Վերաքննիչ դատարանում քննել է ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոխելու բողոքը եւ նրան անձեռնմխելիության հիմքով ազատ էր արձակել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես՝ որպես արդարադատության  նախարար չեմ կարող կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ: Վճռաբեկ դատարան բողոք է այս պահին ներկայացված եւ Արդարադատության նախարարը, գործադիր իշխանությունը չի կարող այստեղ միջամտել»,-ասաց Զեյնալյանը:

Կարդացեք նաև՝Մանվել Գրիգորյանին լուսանկարելն ու հրապարակելը իրավունքի խախտում է. Արտակ Զեյնալյան

Չեն լուծարվելու դատարանները, Սահմանադրությունը չի խախտվելու. Արտակ Զեյնալյան


The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more