▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեմ կարծում, որ անդամահատության կարիք կլինի». ԱԱԾ տնօրենը՝ Դավիթ Սանասարյանի մասին

 

Այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ լրագրողների հարցերին: Հարցին՝ Դավիթ Սանասարյանն ասում էր, որ այս ամենը միջիշխանական կռիվ է, Վանեցյանն արձագանքեց՝ «այսինքն՝ ԱԱԾ-ն ՊՎԾ-ի հետ ի՞նչ ունի կիսելու»: Լրագրողի դիտարկմանը, թե ՊՎԾ-ն միակ կառույցն էր, որը կարող էր ստուգել Ազգային անվտանգության ծառայությունը, Վանեցյանը պատասխանեց. «Դա միայն թվում է, որ միակ կառույցն է: Նման բան չկա. ընդհակառակը՝ ՊՎԾ-ն կարող է ստուգել մեր ֆինանսա-բյուջետային մասը, ուրիշ ոչ մի մաս ստուգելու լիազորություն չունի: Մեզ լիազորություն ունի ստուգելու Գլխավոր դատախազությունը, նաև կարող է գործ հարուցվել Հատուկ քննչական ծառայությունում»:
Հարցին՝ ինչո՞ւ հեղափոխությունից հետո, ի տարբերություն մյուս կառույցների, ԱԱԾ-ում կոռուպցիոն դեպքեր չբացահայտվեցին, Վանեցյանն արձագանքեց՝ «վստահ ե՞ք, որ չի բացահայտվել», դիտարկմանը՝ ապա ինչո՞ւ հանրությունը չիմացավ դրանց մասին, ԱԱԾ պետն ասաց, որ նպատակահարմար չեն գտել տեղեկացնելու:
«Եթե կլինի մի դեպք, երբ ՀՀ ԱԱԾ-ն ինչ-որ մի անձի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան տալ թե՛ օրենքի առջև, թե՛ հասարակության առջև: Հորդորում եմ բոլորին՝ չփորձել արհեստական աղմուկ սարքել ԱԱԾ-ի շուրջ, որևէ մեկը իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժով կամ փորձել վախեցնել, որպեսզի մենք մեր գործառույթները չիրականացնենք»:
Լրագրողների հարցին՝ եթե Դավիթ Սանասարյանի մեղադրանքը չհաստատվի, Դուք պատրա՞ստ եք հրաժարական տալ, Վանեցյանը պատասխանեց՝ «իսկ ինչո՞վ է տարբերվում Դավիթ Սանասարյանն այլ քաղաքացիներից: Եթե կապացուցվի, որ Սանասարյանի նկատմամբ գործի շրջանակում թույլ են տրվել կեղծիքներ, ապօրինություններ և այլն, պատասխան կտան օրենքի առջև»:
Վերջին հարցին՝ եղավ հրապարակում, որտեղ նշվում է, որ կա տեսանյութ, որտեղ Դավիթ Սանասարյանը կաշառք է վերցնում: Դուք տեղյա՞կ եք՝ կա՞, թե՞ ոչ այդպիսի ապացույց գործում, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ անդամահատության կարիք է լինելու»:

Այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ լրագրողների հարցերին: Հարցին՝ Դավիթ Սանասարյանն ասում էր, որ այս ամենը միջիշխանական կռիվ է, Վանեցյանն արձագանքեց՝ «այսինքն՝ ԱԱԾ-ն ՊՎԾ-ի հետ ի՞նչ ունի կիսելու»:

 

 

 

 

 

 

 

 

Լրագրողի դիտարկմանը, ինչո՞ւ հեղափոխությունից հետո, ի տարբերություն մյուս կառույցների, ԱԱԾ-ում կոռուպցիոն դեպքեր չբացահայտվեցին, Վանեցյանն արձագանքեց՝ «վստահ ե՞ք, որ չի բացահայտվել», դիտարկմանը՝ ապա ինչո՞ւ հանրությունը չիմացավ դրանց մասին, Վանեցյանն ասաց, որ նպատակահարմար չեն գտել տեղեկացնելու:
«Եթե կլինի մի դեպք, երբ ՀՀ ԱԱԾ-ն ինչ-որ մի անձի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան տալ թե՛ օրենքի առջև, թե՛ հասարակության առջև: Հորդորում եմ բոլորին՝ չփորձել արհեստական աղմուկ սարքել ԱԱԾ-ի շուրջ, որևէ մեկը իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժով կամ փորձել վախեցնել, որպեսզի մենք մեր գործառույթները չիրականացնենք»:

 

 

 

 

 

 

 

 

 

Եթե Դավիթ Սանասարյանի մեղադրանքը չհաստատվի,  պատրա՞ստ եք հրաժարական տալ հարցին՝ ԱԱԾ պետն պատասխանեց՝ «իսկ ինչո՞վ է տարբերվում Դավիթ Սանասարյանն այլ քաղաքացիներից: Եթե կապացուցվի, որ Սանասարյանի նկատմամբ գործի շրջանակում թույլ են տրվել կեղծիքներ, ապօրինություններ և այլն, պատասխան կտան օրենքի առջև»:

Հարցին՝ եղավ հրապարակում, որտեղ նշվում է, որ կա տեսանյութ, որտեղ Դավիթ Սանասարյանը կաշառք է վերցնում: Դուք տեղյա՞կ եք՝ կա՞, թե՞ ոչ այդպիսի ապացույց գործում,  Վանեցյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ անդամահատության կարիք է լինելու»:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանն ասել էր. «Ձեռքս կկտրեմ այն լրատվամիջոցում, որն 1-ինը կտեղադրի կաշառք վերցնելու տեսանյութը»:

 

Կարդացեք նաև՝ Հա՞, էլ թափանցիկ չե՞ք... Նիկոլ Փաշինյանն՝ Արթուր Վանեցյանին

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more