|
Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան եթերում ասել է․ «Ո՞ւր կորան Ծառուկյանի ձայները, այ ձայների թալանչի։ Ձեզ բացատրե՞մ, թե ինչպես տեղի ունեցավ տեխնիկական կեղծումը․ եթե Գագիկ Ծառուկյանն անցնում էր, Նիկոլն ունենում էր 61 մանդատ, որով նա դառնում էր կաղ բադ ԱԺ-ում, չէր կարողանալու ԱԺ-ում մարդիկ նշանակել և սահմանադրական օրենքներ ընդունել։ Դրա համար կորցրեցին Ծառուկյան Գագիկի ձայները, խոսքի օրինակ՝ գրիչը վերցրեցին, իրա քվեաթերթիկի վրա մի հատ խազ արեցին, որպեսզի անվավեր ճանաչվի, Ծառուկյանին դուրս թողեցին ու Նիկոլն ունեցավ իր հայտարարությամբ արդեն 64 մանդատ»։ Դիտեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը կեղծել է ընտրությունները, հայտարարել է հասարակական գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ ընդդիմությանը կոչ անելով չճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ «Չճանաչեք այս ընտրությունների արդյունքները, պահանջեք վերանայել դրանք, պահանջեք նոր ընտրություններ՝ կոնկրետ տեղամասերում»,- ասել է Մխիթարյանը։ Նա ընդդիմադիրներին հորդորել է չվերցնել մանդատները, դա կարող է ընկալվել որպես ընտրությունների արդյունքների ճանաչում և լեգիտիմացում։ «ԲՀԿ հարգելի՛ ընկերներ, դուք պարտավոր եք վերականգնել ձեր ձայները, անցնել անցողիկ շեմն ու նույնպես հրաժարվել մանդատներից»։ |
Ծառուկյանի ձայներն ու՞ր ա, այ թալանչի․․․Ռուբեն Մխիթարյան
info@asekose.am/095519696
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


