▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկանում եմ ազգային հերոս Մ. Մելքոնյանի մասին մի պատմական կեղծ «տեղեկություն» հերքել

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ցանկանում եմ ազգային հերոս Մ. Մելքոնյանի մասին մի պատմական կեղծ «տեղեկություն» հերքել։

Այն է՝ «Ավոն «ЦРУ»-ի գործակալ է եղել:» Այդ նպատակով հրապարակում եմ հետևյալը: 

«Մ. Մելքոնայնի հետ երկարատև և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում, համադրելով փաստերն ու տեղեկությունները, ինչպես նաև այլ նյութեր հայթայթելուց և դրանց վերլուծության արդյունքում Արմենն իր ղեկավարի հետ եկան մեկ միասնական եզրակացության․ «Մ. Մելքոնյանը որևէ կապ չի ունեցել ամերիկյան հետախուզական մարմինների հետ»։

Հիմա հարց կառաջանա, թե ով է Արմենը, ինչ տեղեկություն է սա և ինչ կապ ունեմ ես այս ամենի հետ: 

Բացատրեմ.

Արմենը հայրս է՝ Խորհրդային Հայաստանի պետանվտանգության կոմիտեի հակահետախուզության հետո նաև հետախուզության աշխատակիցը, ում 1989թ հանձնարարված էր հույժ գաղտնիության պայմաններում Մ. Մելքոնյանին Երևան տեղափոխելու, նրա անվտանգությունն ապահովելու գաղտնի օպերացիան: 

Տեքստն այն զեկուցագիրն է, որ հետագայում պատրաստվել և զեկուցվել է պետության ղեկավարությանը: 

Կեղծիքը, թե նա կապ ունի ամերիկյան հատուկ ծառայությունների հետ շրջանառել է Լուբյանկան՝ հիմք ընդունելով իր «մերձավորարևելյան աղբյուրների տեղեկությունները»: 

Ես այս ամենի հետ կապ ունեմ այնքանով, որ այս և հորս այլ օպերացիաների մասին գիրք եմ գրում, որում բացառիկ մանրամասներ կան Խորհրդային Հայաստանի հատուկ ծառայության գործունեության մասին»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more