▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրիտանական հրատարակչատունը հայերենով և անգլերենով լույս է ընծայել Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ»-ը



 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է բրիտանական Arc Publications հրատարակչատան տնօրեն Թոնի Ուորդին և խմբագիր Անջելա Ջարմենին:
Բարձր գնահատելով հրատարակիչների աշխատանքը՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես կարևորել է հայկական գրական ստեղծագործությունների թարգմանաբար հրատարակումն ու սփռումն աշխարհի տարբեր երկրներով:
Հրատարակչատան ներկայացուցիչները նշել են, որ մեծապես տպավորված են Հայաստանով, հայկական մշակութային և գրական ժառանգությամբ:
Անդրադառնալով Arc Publications-ի կողմից Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» գրքի երկլեզու՝ հայերեն և անգլերեն տարբերակի լույս ընծայմանը՝ նրանք նշել են, որ դա կարևոր քայլ է լինելու Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը ողջ աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ:  
Հանդիպումից հետո տված հարցազրույցում Բրիտանական Arc Publications հրատարակչատան տնօրեն Թոնի Ուորդն ասում է. 
 «Հիանալի էր գալ այստեղ ու հանդիպել նախագահի հետ: Նա մեծապես հետաքրքրված է մեր գործունեությամբ, այս իսկ պատճառով մենք այսօր այստեղ ենք: 
Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու նրա (խմբ.- Ռազմիկ Դավոյանի) վերջին գիրքն անգլերենով՝ «Ռեքվիեմ»-ը: Այն առաջին անգամ հրատարակվել է 50 տարի առաջ: Այս տարի լրանում է առաջին հրատարակման 50-րդ տարին, սակայն այս հրատարակությունը գրքի լրամշակված և երկլեզու տարբերակն է: Այն ավելի կարճ է, սակայն հարմարեցված մեր օրերի պահանջներին ու մասնավորապես անգլալեզու հանրությանը:
Մենք հուսով ենք, որ այս գրքի շնորհիվ Ցեղասպանությունն ու հայերի պատմությունն ավելի լայն ճանաչում կունենան և կհարգվեն ըստ արժանվույն:
Այս երեկո մենք գրքի շնորհանդեսն ենք ունենալու:
Հուսով եմ, որ կրկին հետ կվերադառնանք՝ այս անգամ ուրիշ նախագծով:
Մենք սիրում ենք Հայաստանը, սա մեր երրորդ այցն է:
Մենք երախտապարտ ենք հայերին այն ամենի համար, ինչ նրանք արել են»:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է բրիտանական Arc Publications հրատարակչատան տնօրեն Թոնի Ուորդին և խմբագիր Անջելա Ջարմենին:
Բարձր գնահատելով հրատարակիչների աշխատանքը՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես կարևորել է հայկական գրական ստեղծագործությունների թարգմանաբար հրատարակումն ու սփռումն աշխարհի տարբեր երկրներով:
Հրատարակչատան ներկայացուցիչները նշել են, որ մեծապես տպավորված են Հայաստանով, հայկական մշակութային և գրական ժառանգությամբ:
Անդրադառնալով Arc Publications-ի կողմից Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» գրքի երկլեզու՝ հայերեն և անգլերեն տարբերակի լույս ընծայմանը՝ նրանք նշել են, որ դա կարևոր քայլ է լինելու Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը ողջ աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ:  

 

 

 

 

 

 

 

 

 

Հանդիպումից հետո տված հարցազրույցում Բրիտանական Arc Publications հրատարակչատան տնօրեն Թոնի Ուորդն ասում է. 

«Հիանալի էր գալ այստեղ ու հանդիպել նախագահի հետ: Նա մեծապես հետաքրքրված է մեր գործունեությամբ, այս իսկ պատճառով մենք այսօր այստեղ ենք: Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու նրա (խմբ.- Ռազմիկ Դավոյանի) վերջին գիրքն անգլերենով՝ «Ռեքվիեմ»-ը: Այն առաջին անգամ հրատարակվել է 50 տարի առաջ: Այս տարի լրանում է առաջին հրատարակման 50-րդ տարին, սակայն այս հրատարակությունը գրքի լրամշակված և երկլեզու տարբերակն է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այն ավելի կարճ է, սակայն հարմարեցված մեր օրերի պահանջներին ու մասնավորապես անգլալեզու հանրությանը: Մենք հուսով ենք, որ այս գրքի շնորհիվ Ցեղասպանությունն ու հայերի պատմությունն ավելի լայն ճանաչում կունենան և կհարգվեն ըստ արժանվույն: Այս երեկո մենք գրքի շնորհանդեսն ենք ունենալու: Հուսով եմ, որ կրկին հետ կվերադառնանք՝ այս անգամ ուրիշ նախագծով: Մենք սիրում ենք Հայաստանը, սա մեր երրորդ այցն է: Մենք երախտապարտ ենք հայերին այն ամենի համար, ինչ նրանք արել են»:

Նշենք, որ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է նաև Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի տնօրեն Անի Ապրահամյանի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հաշվողական ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների հիմնահարցերի շուրջՀիմնադրամը հետազոտություններ է իրականացնում բարձր էներգիայի մասնիկների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, տեսական ֆիզիկայի և բնագիտության ոլորտներում 

 

Կարդացեք նաև՝ Ռազմիկ Դավոյան. Այն ինչ կատարյալ չէ, ընդհանրապես չարժե մատուցել

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more