▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բոլորը գիտեն, որ Իոաննիսյանի կազմակերպությունն անթաքույց աջակցում է իշխանությանը»․ Մինասյան

«Այս նախագիծն իշխանական դիտորդական առաքելությունների ձևավորման նախագիծ է։ Դիտորդական առաքելություն կատարողները որևէ ձևով չեն կարող իշխանություններին ոչ հաճելի գնահատական հնչեցնել, հնչեցրեցին՝ նույն պահին որակվում են որպես դիտորդական առաքելության սկզբունքներին հակասող և զրկվում են կարգավիճակից։ Իսկ գնահատողը ԿԸՀ-ն է, որը ամբողջությամբ գտնվում է իշխանության կարգավորման և վերահսկողության ներքո»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով արտահերթ նիստում քննարկված ԸՕ-ում փոփոխություններ կատարելու նախագծի մասին։ «Բերեմ օրինակ, ասենք Իոաննիսյանը․ բոլորը գիտեն, որ իր կազմակերպությունն անթաքույց աջակցում է իշխանությանը՝ ինչքան էլ նա փորձի անաչառ երևալ։ Հիմա նրա կողմից դիտորդական առաքելություն պետք է իրականացվի և ֆինանսավորման աղբյուր պիտի բացահայտվի։ Եթե ասենք ես՝ կարևորելով անաչառ դիտորդական առաքելությունը, փոխանցում եմ անեմ, որ նա կարողանա պատշաճ ապահովի առաքելությունը, այդ դեպքում ԿԸՀ-ն, եթե վերցնեմ հրեշտակության կանխավարկածից, պիտի զրկին նրան դիտորդական առաքելությունից, բայց չի զրկելու, որովհետև, ըստ ձևակերպումների, դա տալիս է հնարավորություն ԿԸՀ-ին՝ պատշաճ համոզվելու՝ արդյո՞ք Իոաննիսյանը պաշտպանում է իշխանությանը, թե՞ ոչ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more