▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բլոկադայից հետո ծնողներս հյուծված, նիհարած էին»․ Թամարա Պետրոսյան

«Ելակետ» հաղորդման ժամանակ Թամարա Պետրոսյանը պատմել  է, թե ինչպես իր ընտանիքը Արցախից հասավ Հայաստան։

Թամարան նախ խոսել է 44-օրյա պատերազմից հետո Արցախում տիրող մթնոլորտի և ընտանիքի հոգեվիճակի մասին։ Նրա խոսքով՝ մինչ շատերը մտածում էին, որ ամեն ինչ ավարտվել է, ինքը և իր ընտանիքը շարունակում էին ապրել հույսով, որ իրավիճակը կփոխվի դեպի լավը։ Նա նշում է, որ հավատում էին ոչ միայն Արցախից մնացած փոքր հատվածը պահպանելուն, այլ նաև կորցրած տարածքները վերադարձնելուն։

Բլոկադայի օրերին նրա ընտանիքը գտնվում էր Արցախում, մինչդեռ ինքը ԱՄՆ-ում էր։ Երբ ընտանիքը կարողացավ դուրս գալ, նա ևս եկավ Հայաստան և հանդիպեց հարազատներին։ Այդ հանդիպումը, ինչպես նա հիշում է, շատ հուզիչ էր․
«Բլոկադայից հետո ծնողներս հյուծված, նիհարած էին»։

Թամարան նաև հիշում է, որ շատ մարդիկ հաճախ իրենց ասում էին՝ «ինչ էիք մտածում, որ մնում էիք այնտեղ, ամեն ինչ պարզ էր, հո իրենց գործը կիսատ չէին թողնելու»։ Սակայն, նրա խոսքով, ոչինչ էլ պարզ չէր, իսկ մարդիկ պարզապես չէին կարող հեշտությամբ թողնել իրենց տունն ու կյանքը։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

***

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more