▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ մամուլի խոսնակը՝ Նաիրա Զոհրաբյանի վերաբերյալ Գևորգ Պետրոսյանի սկանդալային հայտարարության մասին

ԲՀԿ  մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի երեկվա հայտարարությանը:

Նա մասնավորապես գրել է.

«Երեկվանից իմ գործընկեր լրագրողները օբյեկտիվ հարց են ուղղում ինձ` կապված «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի երեկ տարածած հայտարարության հետ։

Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր խղճի եւ իր քայլերի համար, եւ մեր կողմից որեւէ այլ գնահատական չի հնչելու։ Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայացրած որոշմանը, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ապա ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում քվեարկությունը եղել է բաց եւ հրապարակային, եւ ԲՀԿ քաղաքական խորհուրդը միաձայն առաջադրել ու պաշտպանել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է։

 

 

 

 

 

 

 

 

 

Մեր քաղաքական թիմը միակամ, համախմբված պատրաստվում է ավագանու առաջիկա ընտրություններին և մեկ մարդու կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել։

Կից` կցում եմ ԲՀԿ քաղաքական խորհրդում տեղի ունեցած քվեարկության տեսանյութը»։

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով նույն խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանին ԲՀԿ-ի կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրելուն, գրել էր. «Երևանի ավագանու թեկնածուների կազմը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում մեր կուսակցության հաջողության հնարավորությունները՝ հաշվի առնելով այն, որ նա բացարձակապես չի տիրապետում Երևանի քաղաքային տնտեսության խնդիրներին: Աղբանոցի մեկօրյա այցը և թունավորված զոհի դիմակ հագնելը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար...»: 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք նաև, որ  երեկ հայտնի է դարձել, որ Երեւանի ավագանու ընտրություններին  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխաավորի Նաիրա Զոհրաբյանը,  ցուցակի երկրորդ տեղում է Պետրոս Ղազարյանը, ում հաջորդում է Արման Աբովյանը:

Կարդացեք նաև՝ Կարծում եմ՝ սրանով պիտի զբաղվեն իրավապահները. Նաիրա Զոհրաբյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more