▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման ենթարկված թմրամոլներից մեկը Սփյուռքի նախարարության ՊՈԱԿ-ներից մեկի տնօրենի տեղակալն է

Երեկ՝ մարտի 12-ին, Արթիկ քաղաքի Շահումյան փողոցից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկել մի քանի անձանց։

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ նրանք են՝ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Ժիրիկ Սիրեկանյանը, ով եղել է Toyota Prado մակնիշի 77 MՍ 779 համարանիշի ավտոմեքենայով, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 28-ամյա Խաչատուր Խաչատրյանը, ով եղել է Ford Escape մակնիշի 68 SG 068 համարանիշի ավտոմեքենայով, Երևան քաղաքի բնակիչներ՝ 37-ամյա Անատոլի Տերյանը, 26-ամյա Սարգիս Տերյանը և Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ՝ 46-ամյա Գևորգ Իսրայելյանը։

Ա. Տերյանի մոտ հայտնաբերվել են դեղահաբեր՝ «Պրեգաբալին» գրառմամբ տուփով, իսկ Ա. Տերյանը հայտնել է, որ դեղահաբերը հանդիսանում են «Մեթադոն» տեսակի դեղահաբեր և այն 2018 թվականի հոկտեմբերին իրեն է տվել «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ, «Քյալո» մականվամբ Անդրանիկ Շահինյանը։ Գ. Իսրայելյանի մոտ էլ հայտնաբերվել է 1 հատ օգտագործված դատարկ ներարկիչ, իսկ Toyota-ի մեջ հայտնաբերվել են 1 հատ օգագործված ներարկիչ, 30 հատ «Լ-484» գրառմամբ դեղահաբ և 6 հատ «Եֆֆեռալգանմեդ» գրառմամբ դեղահաբեր։

Ըստ տեղեկությունների՝ Ա. Տերյանը «Արթիկ» ՔԿՀ-ից ազատվել է մարտի 12-ին, Գ. Իսրայելյանը 2018 թվականի նոյեմբերի 6-ին ազատվել է Ազգային ժողովի համաներումով, «Քյալո» մականվամբ Ա Շահինյանը մահացել է 2018 թվականին, իսկ Խ. Խաչատրյանը ոստիկանությունում հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ Սփյուռքի նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպություններից մեկում՝ որպես տնօրենի տեղակալ։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more