▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բայց ինչ մեղք ես, Նազելի Բաղդասարյա’ն․․․»

Լրագրող Ռուզան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Բայց ինչ մեղք ես, Նազելի Բաղդասարյա’ն։ Քեզ երևի հրահանգել են այդպես գրել...

Կեսգիշերին մոտ գրած քո ստատուսի տակ մեկնաբանությունների հնարավորությունը փակել ես, դրա համար եմ այստեղ գրում։ Գրում ես, թե իբր Վազգեն Մանուկյանը մոտ երեսուն տարի առաջ «Գյումրիից հեռանալիս, չնկատելով միացված տեսախցիկները, ասել էր. «Էստեղից պրծանք, հիմա գնանք քաղաք»։ Թե ինչ եղավ հետո նրա քաղաքական կարիերայի հետ և որտեղ է նա այսօր՝ կարծում եմ, բոլորին հայտնի է»։

Սա՝ քո գրածը։ Չնայած սու՞տ, թե՞ ճիշտ մեջբերվածի մեջ ոչինչ չեմ տեսնում վիրավորական, բայց իրո՞ք այդպես է ասել Վազգեն Մանուկյանը. տեսանյութ կներկայացնե՞ս։ Ես ուրիշ բան եմ լսել։

Բայց դա չի կարևորը։ Պարզ է, նկատի ունես 1996-ի նախագահի ընտրությունների քարոզարշավի շրջանը։ Ես՝ որպես պրոֆեսիոնալ, թեկուզ նախկին լրագրող, այսօր նորից ճշտելով եմ տեղյակ պահում ամենակարևորի մասին՝ այդ ընտրություններում Վազգեն Մանուկյանը հաղթել է նաև Գյումրի քաղաքում (փառք Աստծո, տեղամասային արձանագրություններն ԱԺՄ-ն մինչ օրս պահել է)։

Իսկ Մանուկյանի հետագա կարիերայի մասին գրածդ հասկանա՞նք այնպես, որ ենթատեքստում սպառնալիք կա՝ ով էլ առաջիկա ընտրություններում հաղթի, խլելու ենք հաղթանակը, ինչպես 96-ին քպ-ի անդամներից շատերի հայրերը, նրանց այլ մերձավորներ ընդդիմությունից խլեցին ընտրական հաղթանակը։

Հա, ինձ թվում է, որ ժամանակն է, որ ոչ թե Վազգեն Մանուկյանի, այլ քո իսկ կարիերայի մասին մտածես։ Երեկվա ստատուսդ գուցե այդ նպատակի համար է, բայց արժե՞ մի քանի ամսվա համար այդքան նվաստանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more