▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բարձրավանը, Որոտանը, Շուռնուխը շրջափակման մեջ են հայտնվելու»․ Աննա Գրիգորյան

 

«Ընդհանրապես նրանք պատկերացրե՞լ են, թե էդ ճանապարհով անցնող մարդիկ ինչ անվտանգություն պիտի ունենան․․․»,- այսօր՝ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ, խոսելով Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում ադրբեջանցիների կողմից դրված մաքսակետերի մասին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

http://asekose.am/filemanager/uploads/2020/12/week-5/anna_griqoryan.jpg

 

«Պատկերացրեք՝ Գորիսից Որոտան գնացող ուսուցիչն ամեն առավոտ ինչպե՞ս պետք է գնա»,- նկատեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ այլընտրանքային ճանապարհը լիարժեքորեն չի կարող փոխարինել միջպետական ճանապարհին։

«Երեք գյուղեր՝ Բարձրավանը, Որոտանը, Շուռնուխը շրջափակման մեջ են հայտնվելու, որովհետև այդ ճանապարհերի այլընտրանքը դեռևս կառուցված չէ»,- շեշտեց Գրիգորյանը։

Պատգամավորը նշեց, որ պատրաստվում են մտնել Կառավարության շենք՝ իրենց հարցերի պատասխանները ստանալու համար։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more