▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակի առաջնագիծը կահավորվել է տեսադիտարկման սարքերով, 7-8 տասնյակ դիրքեր՝ մշտական ջրով և հոսանքով․ ՊՆ

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 2018 թվականին կատարած աշխատանքների արդյունքները՝ հրապարակելով տարվա գերակա խնդրի ու դրանից բխող միջոցառումների կատարողականը, որից հայտնի են դառնում որոշ մանրամասներ։ Այդ թվում է այն, որ հստակեցվել են պետական սահմանի պահպանության և կիրառման խնդիրները, կառուցվածքային և սպառազինության ու ռազմական տեխնիկայի հագեցվածության առումով ուժեղացվել են պաշտպանական շրջանները։

 

 

 

 

 

 

 

 

«Առաջնագծի մարտական դիրքերում և հենակետերում իրականացվել են տեսադիտարկման սարքերով և համակարգերով, արևային էներգիայի աղբյուրներով սարքավորման և ինժեներական կահավորման աշխատանքներ, 78 հենակետեր ապահովվել են մշտական ջրով, իսկ 86-ը՝ մշտական հոսանքով»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ բարելավվել են պարտադիր ժամկետային զինծառայողների սննդի և հանդերձավորման պայմանները, աշխատանքներ են ընթանում սննդի կազմակերպումը սննդի մատուցման մասնագիտացված կազմակերպություններին պատվիրակելու ուղղությամբ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more