▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ՝ Երևանում

***

***

***

Բագրատ Սրբազանը քաղաքացիների հետ Հանրապետության հրապարակից շարժվում է դեպի ԵՊՀ։ Բազմամարդ երթին միանում են նաև անցորդները, մեքենաները ազդանշաններով ողջունում են երթի մասնակիցներին։

Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է։

***

Երևանի պետական համալսարանի բակում ուսանողները Բագրատ Սրբազանին ծափահարություններով և «Սարդարապատ» երգով դիմավորեցին, նրանք դասադուլ են հայտարարել։
«Ուսանողների բողոքի, ընդվզման այս արտահայտումը տարածում կգտնի բոլոր ուսումնական հաստատություններում»,-ասաց Բագրատ Սրբազանը։ «Ինչպես բոլոր ժամանակներում, այսօր էլ դուք եք շարժիչ ուժը։ Մենք ծնկած վիճակում ենք և դա արտապատկերվել է մեր կյանքի վրա։ Երեկ սիզբն էր այն մեծ ալիքի ու շարժման, որը մեզ պետք է տանի ճշմարտության հաղթանակի։ Մեր պայքարը արժեքների մասին է, ստի ու ճշմարտության մասին է»,-դիմելով ուսանողներինասաց Սրբազանը։
Երթը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարժվում է դեպի մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Երթին նաև դասախոսներ են միացել։

***

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more