▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառված է, որ Հայաստանում որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվի. Նիկոլ Փաշինյան

 

 

Ազգային ժողովում շարունակվում էքառօրյա նիստի աշխատանքները: Ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը  2007 թվականի հոկտեմբերի 17-ին գնացել է Գյումրի և ԳԱԼԱ ՀԸ հարցազրուց է տվել, որից հետո այդ ՀԸ-ի նկատմամբ սկսվել է  բռնարարքների շարք ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի կողմից։ «ԳԱԼԱ ՀԸ-ն տուգանվել է 25 մլն դրամով։ Այդ որոշումը բողոքարկվել է ՄԻԵԴ, որը որոշել է, որ տեղի է ունեցել խախտում։ ՄԻԵԴ որոշմամբ ՀՀ վարչական դատարանը վերաբացել է գործը և վերացրել 25 մլն դրամ տուգանքի ակտը, ինչից հետո պետությունը բողոք է բերել ընդդեմ վարչական դատարանի որոշման և ԳԱԼԱ ՀԸ-ի կրած 25 մլն դրամ վնասը չի պատրաստվում վերադարձնել որպես պետություն», - իրավիճակը ներկայացրեց Մարուքյանը՝ վարչապետին հետաքրքրվելով ՝ արդյոք ծանոթ է այս իրավիճակին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ծանոթ չէ ներկայացված դեպքին, կծանոթանա: Միայն կարող է ենթադրել, որ այդ բողոքը գրել են այն նույն մարդիկ, որոնք 2007 թվականին իրականացրել են այդ ստուգումները։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more