▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակներ գրելու փոխարեն` ավելի լրջորեն զբաղվեք Ձեր տղայի դաստիարակությամբ...

Այսօր կարդացի ոմն ակտիվիստի հայր Սեյրան Մինասյանի բաց նամակը քաղաքապետին։

Իրականում, եթե իրադարձություններին ու զարգացումներին հետևած չլինեի, միգուցե ինչ-որ դրական տպավորություն թողներ։

Բայց երբ խոսում ենք հայի մասին, հայ տղամարդու, օջախի սյուն հայր ինստիտուտի գաղափարի մասին, ինձ համար անհասկանալի է, ավելին, խորթ է այդպիսի հոր տեսակը, որ բարձրագույն կրթություն ստացած, այն էլ, ինչպես ինքն է ասում, գիտությամբ զբաղվող մարդը /ով քիչ թե շատ մտածելու ունակություն ունի/, չի կարողանում նորմալ ընտանիք ձևավորել, փողոցներից հավաքել իր՝ բիզնես-ակտիվիզմով զբաղվող որդուն, մի բան էլ հասարակության վզին փաթաթում է այն, որ ծառայել է հայոց բանակում, մասնակցել պատերազմի։ Պատերազմի իրական մասնակիցները կռվել են Արաբոյի ու Չաուշի ոգով, կռվել են հանուն հայրենիքի և ոչ թե հետագայում դա դրոշակ դարձնելու ու պատեհ և անպատեհ առիթներով ծածանելու համար։

Հայ տղամարդու պայքարող կերպար է եղել նաև Վազգեն Սարգսյանը, ով կայացրել է հայկական զինված ուժերը։

Պայքարող հայ տղամարդ ասելիս ես նրանց եմ պատկերացնում ու ոչ թե ստատուսների ու բաց նամակների միջոցով որդուն դաստիարակողներին։ Հայ տղամարդը օրերով փողոցում աննպատակ չի նստում 2 պետական պաշտոնյայի աշխատանքից հեռացնելու համար /չնայած այս պարագայում ՓՈՂ-ն է որոշում ամեն ինչ/։

Հարգելի ՀՀ քաղաքացի Սեյրան Մինասյան, էպիստոլյար ժանրով հանդես գալու և բաց նամակներ գրելու փոխարեն, ավելի լրջորեն զբաղվեք Ձեր տղայի դաստիարակությամբ...

 

Արևիկ Մուրադյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more