|
Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն ամսից ավել է, որ Google maps-ն ու Google Earth-ը Կապան գնալու ճանապարհը գծելիս շրջանցում են Տիգրանաշենը և ճանապարհը տանում կա՛մ Ուրցաձորով, կա՛մ Սևանով։ Ստացվում է, որ գուգլն արդեն Տիգրանաշենը համարում է ադրբեջանի տարածք ու Հայաստանի ճանապարհներին առնչվող ոչ մի պարագայում այնտեղով ճանապարհ չի գծում։ Գիտե՞ք ես ինչից եմ վախենում, որ մի օր էլ Տիգրանաշենով անցնելիս հնարավոր ա տեսնենք ադրբեջանական ուղեկալներ, հայկական ավտոբուսները կանգնեցնեն, ստուգեն, Հայաստանի ԳՇ պետն ու վարչապետն էլ ասեն՝ «դե Քյարքին իրանց տարածքն ա, ինչ ուզում են, անում են»։ Էլ չեմ ասում, որ կարող ա ուղղակի Արենի գնալու ճանապարհին մի 50 հոգանոց ավտոբուսով գերի ընկնեք Տիգրանաշենում... ու ոչ մեկ ձեր տերը չի, կասեն՝ ռուսները պետք ա բանակցեն։ Էն որ ասում էին՝ «անկլավները հանձնո՞ւմ եք, Տիգրանաշենը հանձնո՞ւմ եք», էն դանչոյակերպ կենդանիների մակարդակով իրանց կոտորում էին, թե նախկիններն են ստեր տարածում։ Բա սրան ի՞նչ կասեք։ Գուգլը շրջանցում ա Տիգրանաշենն այնպես, ինչպես շրջանցում ա Կապանի ճանապարհը Շուռնուխով ու Որոտանով։ Հիմա մենակ Տաթևով ա ցույց տալիս քարտեզն ու մենք արդեն տեսնում ենք, որ Շուռնուխով գնալն արդեն վտանգավոր ա դարձել։ Մի օր կլսենք Տիգրանաշենի մասին ու մեր ապիկարներն ու տեղի անգրագետները կասեն՝ «դե նորմալ ա, դա իրանց հողերն էր»...»: |
«Բա սրան ի՞նչ կասեք»…
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



