▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա Ռուսաստանի դրոշը ինչի՞ չեք կախել ,էլ չեմ ասում Վատիկանի դրոշը. Փաշինյանը՝ Մարուքյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթի ընթացքում անդրադարձավ բիզնեսմեններին, և նշեց, որ Հայաստանում կա կարծրատիպ, որ կարող են բիզնեսով զբաղվել միայն հատուկ մարդիկ.«Ովքեր ունեն դաբռոներ, ախպոր ախպերներ, կիլլերներ, մաֆիոզ կապեր: Ամեն քաղաքացի չի կարող ՀԴՄ պահանջել,քաղաքացին ո՞վ ա, որ ՀԴՄ պահանջի: Եվ դուք ուզում եք ասեք, որ դե՞մ եք սուպերվարչապետությանը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փաշինյանը խոսեց նաև իր աղմկահարույց հայտարարության մասին, թե աղքատությունը մարդկանց գլխում է.«Ոմանց լրատվամիջոցում վերնագիր է դառնում «Աղքատ ես ուրեմն մեղավոր ես»: Ես դա ասում եմ, որպես մի մարդ, որ այդ ճամփան ծայրից ծայր անցել է: Դա ասում է մի մարդ, ով, երբ ընդունվել է ԵՊՀ, իր ծնողներն ի վիճակի չեն եղել վճարել նրա ուսման վարձը: Դա ասում է մի մարդ, ով իր գլխի աղքատությունը հաղթահարել է»:

Փաշինյանն անդրադարձավ նաև Էդմոն Մարուքյանի ելույթին.«Եկել ասում են մի ժամանակ Սերժ Սարգսյանն էր մեղավոր, հիմա Նիկոլ Փաշինյանին,  առաջ Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին: Հասկացա՞ք չէ, որ ոչ ոք մեղավոր չէ: Ես հիմա կարող եմ ասել պարզ չի՞, թե ինչում է մեղավոր Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը մեղավոր էր նրանում, որ ասում էր, որ ամեն մեկը չի կարա բիզնես ունենալ, ով կգա կտզզի, կմուծվի, նա էլ բիզնես կանի: Որ ախպերն ամեն տեղ 50 տոկոս փայ էր մտած՝ դրանում ա մեղավոր»,- և հավելեց, որ երբեք իրենց չդնեն նույն հարթության վրա.«Ձեզ ու իրանց  դրեք նույն հարթության վրա, որովհետև 2018-ին դուք էլի նույն բանն էիք ասում: Ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, մենք անձերի դեմ չենք պայքարում, արի գնանք փոխնախարարի պաշտոն ստանանք ու ներսից կամաց կառուցենք»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փաշինյանը հիշեց, որ ԼՀԿ-ն ասում էր, որ հեղափոխություն չի եղել.«Հլա դեմներդ նայեք, որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք էստեղ»: Վերջինիս այս խոսքերը ծափահարություններով ողջունվեցին: «Ձեզ համար, իհարկե, հեղափոխություն չի եղել, քանի որ որտեղ ձեր քաղաքական բովանդակությունը առաջ էր ստեղծվում, հիմա էլ է ստեղծվում»:

Վարչապետը հիշեց, որ ԼՀԿ-ի հիմնարկի առաջ Հայաստանի, ԱՄՆ-ի և Եվրոմիության դրոշն է. «Եվ մեզ էլ խորհուրդ եք տալիս, որ արտաքին քաղաքականությունը պետք է հավասարակշռենք:  Բա Ռուսաստանի դրոշը ինչի՞ չեք կախել հավասարակշռության համար , էլ չեմ ասում Վատիկանի դրոշը»:

 

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան»-ը դեմ քվեարկեց Փաշինյանի կառավարության ծրագրին

 

Վարչապետի ամփոփիչ ելույթն ամբողջությամբ՝ ստորև

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more