|
Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս տիկտոկերը (ընդ որում՝ շատ վատ տիկտոկեր՝ դատելով իր տիկտոկներից ու դիտումներից) միացել է Հայկ Մարությանին անվստահություն հայտնած ավագանիներին, քիչ առաջ էլ Ֆակտորի եթերում բողոքում էր Մարությանի կառավարումից ու պնդում, թե «էս կյանքը խոսելով չի, սոցիալական կայքերում չի»։ Ի դեպ, նրան ձայնակցում էր «ընդդիմադիր» Անի Խաչատրյանը։ Տիկտոկեր ավագանու հիմնական արգումենտը այն չէր, որ երևանցիները դժգոհ են քաղաքապետից, այլ որ ՔՊ-ի հետ կապը խզել է Մարությանը։ Մեկ էլ, որպեսզի լավ հասկանաք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում այս մարդկանց արածը մարսելու համար, մեջբերեմ նրա խոսքից, ասում է՝ «Ըստ կառուցապատողների՝ Երևանում քաղաքաշինության ոլորտը մեծ անկում ա ապրել»։ Պարզ չի՞՝ ում շահերն է սպասարկում այս մարդն ու ավագանու ըմբոստ անդամները»։ |
«Այս տիկտոկերը միացել է Հայկ Մարությանին անվստահություն հայտնած ավագանու անդամներին»․ Գևորգ Թոսունյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



