▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս մարդը հայության հետ կապ չունի, չունի նաև հայկական դաստիարակության կոդը»․ Ռոբերտ Քոչարյան

«Մետրոյում միջադեպը՝ կնոջ վրա Փաշինյանի հարձակումը, խոսում է մի բանի մասին․ նա չունի նաև հայկական դաստիարակության կոդը»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի կնոջ հետ խոսել այդ տոնով։ Ինձ համար դա ապշելու երևույթ էր, և դա դրսևորվեց երկրի առաջնորդի կողմից։ Այս մարդը հայության հետ կապ չունի։ Հայերեն լավ է խոսում, բայց հայկական կոդի հետ կապ չունեցող մարդ է։ Չի հասկանում ինչ է մայրը՝ փոքր երեխայի հետ և չի կարողանում զսպել իր բնավորության խայտառակ կողմերը»,- հավելել է Քոչարյանը։

***

«Ընտրությունները հենց նրա համար են, որ լուրջ հարցերից խոսեն, ճակատագրական պահ է գալիս երկրի համար, և ենթադրվում է, որ հենց լուրջ խոսակցությունների արդյունքում մարդիկ պետք է կողմնորոշվեն, թե որ քաղաքական ուժին, որ առաջնորդին քվեարկեն։ Եվ այն, ինչ ես տեսնում եմ, դա կարծես՝ գիտակցված փորձում են այս պրոցեսն ամբողջությամբ անլրջացնել։ Եվ պատճառը ևս ինձ համար հասկանալի է, որովհետև լուրջ թեմաների շուրջ իրենք ասելիք չունեն»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Եթե մենք անլրջություն ցուցաբերենք, մեր ընտրողին կկորցնենք ըստ էության, խոսքը գնում է հետևյալ մասին, դու սեփական ժողովրդիդ հարգո՞ւմ ես, թե՞ չես հարգում, դու ընտրությունները կրկեսի ես վերածում, թե՞ լուրջ ես վերաբերում։ Իրականում այն, ինչ ես տեսնում եմ, նույնիսկ արդեն կրկեսի վերածել չի, արդեն կոպիտ ասած՝ «դուրդոմի» վերածել է, գժանոցի․․․ Ես մի անգամ ասել եմ վերջերս, որ կապիկություններ անելու ցանկություն չունեմ և կապիկություններ անելը ընտրական գործընթացներում առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է քո ժողովրդի նկատմամբ, քո երկրի նկատմամբ։ Չի կարելի, սա ուղղակի, ուղղակի անընդունելի է»,- հավելել է Քոչարյանը։

***

«TRIPP-ը հակասության մեջ մտավ «Խաղաղության խաչմերուկ» գաղափարի հետ, որովհետև խաչմերուկը ենթադրում էր ճանապարհների ապաշրջափակում»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«TRIPP-ը ստեղծում է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը կառուցվող երկաթուղով կապվում է Կարսի հետ, մնացած բոլոր ուղիներն անհետաքրքիր են դառնում։

Երկրի ղեկավարն առաջին հերթին պետք է տնտեսության զարգացման համար ամենամեծ շուկաները փնտրի և դեպի դրանք տանող ամենակարճ ճանապարհները»,- նշել է Քոչարյանը:

***

«Մենք բերելու են երաշխավորված խաղաղություն»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Համոզված եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում կարելի է ներդնել երաշխիքային համակարգը։ Իհարկե, պատերազմ չի լինի։ Եթե 21 թվականին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի, որովհետև չէինք ստորագրի Պրահայի հայտարարությունը, որն ամբողջ կոնֆիգուրացիան փոխվեց»,- նշել է է Քոչարյանը՝ նաև ընդգծելով՝

Արցախը կորցրեցինք մի պատճառով՝ մեկ մարդ որոշեց, որ կարող է գնալ և Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

***

Խոսում է խաղաղության պայմանագրի մասին, որը գոյություն չունի․ սա էլ մի հետաքրքիր մանիպուլյացիա է․ կա մի թուղթ, որն իրավական ուժ չունի․․․ Եվ այդ չեղած թղթի վերաբերյալ «պրռոգնոզներ» է անում»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Մինչև պատերազմի սկսելն ասում էին՝ ինչ պատերազմ, ինչ բան․․․ Պատերազմի վտանգ չկա․․․ Եթե վերլուծության շնորհքն ունես, կգնայիր Արցախում կասեիր՝ «Արցախը Հայաստան է և վե՞րջ»․․․ Մի մարդ, որն ընդհանրապես վերլուծական ընդունակություն չունի, չգիտի՝ ինչ չի կարելի անել արտաքին հարաբերություններում, հիմա ասում է, որ, որպես վարչապետ լա՞վ է պատկերացնում։ Զրո պատկերացում»,- հավելել է Քոչարյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more